Ֆրանսիայի «Ստրասբուրգը» Արսեն Զախարյանի տեղափոխման հարցում կողմնորոշվելու համար Մոսկվայի «Դինամոյին» մինչեւ շաբաթվա վերջ ժամանակ է տվել։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե մոսկովյան ակումբը մինչեւ այս շաբաթվա ավարտը պատասխան չտա, տրանսֆերը չի կայանա։
Արսեն Զախարյանը «Դինամոյի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել է հինգ գոլ եւ կատարել տասը գոլային փոխանցում։։ Նրա պայմանագիրը կապտասպիտակագույների հետ գործում է մինչեւ 2024 թվականի ամառ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   