Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու անապահովության գնահատման ոլորտում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները։

Անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է դրանց նպատակներին, իրականացման ժամկետներին, ընթացակարգերին և այլն։ Նախարարի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր փոփոխություն ուղղված է ծայրահեղ աղքատ ընտանիքների աղքատության շեմի հաղթահարմանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը։
Կարդացեք նաև
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ


















































