Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սիմիդյան․ «Նախագիծ ունենք, որով արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների որեւէ տեսակի եւ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը»

Օգոստոս 03,2023 13:27

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաճախ գործադիրը որոշումներ է կայացնում, սակայն դրանց իրականացման վերահսկողությունը պատշաճ չի իրականացվում։ Որպես օրինակ նա բերեց պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը։

«Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ եւ իմ գնած ապրանքը ինձ տվել են նույն տոպրակով, ինչ 5 տարի առաջ էր։ Մինչդեռ մենք այս դահլիճում որոշեցինք, որ չգիտեմ որ հաստությունից տոպրակներն արգելելու ենք, չի լինելու, չի օգտագործվելու։ Ո՞վ ունի այս հարցի պարզաբանումը»,- հարցրեց Փաշինյանը:

Ի պատասխան հարցի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ 2019 թվականի կարգավորումով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորումը, ըստ որի՝ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչեւ 50 միկրոն հաստության վաճառքը․ «Այստեղ համայնքները որքան հնարավոր է՝ վերահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որեւէ տեսակի վաճառքն ենք արգելելու։ Նաեւ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու: Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել։ Ակնկալում ենք, որ վերահսկողությունն էլ տեսչականները կիրականացնեն»:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այ ճիճուներ, Արցախում մարդիկ սովամահ են լինում, դուք կապիկություններով եք զբաղված։ Տո դուք էլ, ձեր պոլիէթիլենային տոպրակներն էլ գրողի ծոցը նետվեք, աչքներս ձեզ չտեսնեն, ականջներս ձեր ճղճղան ու անգրագետ խոսակցությունները չլսեն, այ դատարկամիտներ, այ չտեսներ, այ ջուր ծեծողներ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031