«Ես եկել եմ աջակցելու նստացույցի մասնակիցներին, առավոտից այստեղ եմ: Հետո տեսա, որ ծանր է հացադուլ անողների վիճակը, իրենց փոխարինեցի: Ե՛վ հոգեպես էին վատ զգում, ե՛ւ ֆիզիկապես: Իրենց հարազատները, հայրենակիցները շրջափակված են Արցախում, ե՛ւ մտածմունքն է ծանր, ե՛ւ քանի որ սնունդ չէր ընդունել, վատ էր, վիճակը ծանր էր: Համոզեցինք, որ գնա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց անող կանանցից մեկը՝ Լիանա Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ արդեն մոտ 2 շաբաթ է՝ «Կանայք հանուն Արցախի» խորագրով նստացույց եւ բողոքի ակցիա է իրականացվում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:
Հուլիսի 17-ին քաղաքագետ ԱՆուշ Սեդրակյանը եւ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը նախ մեկօրյա հացադուլ արեցին՝ ի աջակցություն արցախահայության եւ հույս հայտնեցին, որ ակցիան շարունակական բնույթ կկրի, դրան կմիանան այլ կանայք: Այդ օրվանից սկսած՝ կանայք, իրար փոխարինելով, հացադուլ են անում:

Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































