Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ը կարող է հատուկ մեքենաներով պարեն մատակարարել Արցախ»․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հուլիս 17,2023 16:14

Քաղաքագետ ԱՆուշ Սեդրակյանը եւ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանն այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մետ մեկօրյա հացադուլ են անում՝ ի աջակցություն արցախահայության։ Հացադուլը կրում է «Կանայք հանուն Արցախի» խորագիրը, Անուշ Սեդրակյանն ու Հասմիկ Սիմոնյանը հույս են հայտնում, որ այն շարունակական բնույթ կկրի, դրան կմիանան այլ կանայք։

The operational headquarters of the Government of the Republic of Artsakh in RA organized a gathering in front of the UN office in Yerevan, Armenia

Անուշ Սեդրակյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, «Քանի որ բոլոր պարամետրերով հումանիտար ճգնաժամ է հիմա Արցախում, ես Ֆեյսբուքում գրեցի, որ գուցե կանանց մեկօրյա խորհրդանշանական, բայց շարունակական հացադուլ անենք, կանայք հերթափոխով փոխվեն։ Անմիջապես արձագանքեց բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը, որոշեցինք գալ այստեղ, 24-ժամյա հացադուլ անել։ Նպատակ ունենք նաեւ ցույց տալ, որ ապրումակից ենք արցախցիներին։ Այո, մեր խանութներում ամեն ինչ կա, բայց մենք կամավոր այդ նույն վիճակի մեջ ենք»։

Հասմիկ Սիմոնյանն էլ հավելեց․ «Սա ոչ այնքան մխիթարություն է արցախցիների համար, այլ ինքներս մեզ համար ենք անում՝ մեր օրը մի քիչ ավելի շնչելի դարձնելու քայլ է։ Այս օրերին, երբ մենք տեսնում ենք հավաքները, մեր բարոյական պարտքն ենք համարում ինքներս ինչ-որ բան անել։ Շատ դժվար է ուղղակի տանը գոյություն քարշ տալը։ Այլեւս ի վիճակի չենք լռելու։ Պետք է ինչ-որ բան անել։ Ինչ-որ մի տեղ գուցե ցունամի սկսվի, ես չգիտեմ՝ կսկսվի թե ոչ, երբ կսկսվի, բայց մենք ուզում ենք այս փոքր քայլն անել»։

Անուշ Սեդրակյանն ասաց, որ հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են անում, քանի որ ՄԱԿ-ն ունի բոլոր լիազորությունները, որ գոնե պարեն ապահովի արցախցիների համար։ «Պարենի մատակարարումն արագ արձագանքման ծրագիր է, եւ նրանք կարող են շատ արագ պարեն ապահովել հատուկ մեքենաներով։ Ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեկը կհամարձակվի կրակել պարեն բերող ՄԱԿ-ի մեքենաների վրա։ Եթե հացադուլը լինի շարունակական, ինձ թվում է՝ այն իր արդյունքը կունենա։ Ոգու սովից ավելի ահավոր սով չկա։ Մեզ փորձում են գիտակցաբար մատնել ոգու սովի, փորձում են ցույց տալ, որ մենք բարոյալքված ենք, որ ապատիկ ենք, որ ոչինչ չենք կարող անել։ Մենք կարող ենք սովորել մանր բարոյական պարտք կատարելու արվեստը»,- հավելեց Անուշ Սեդրակյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31