Օգոստոսի 3-ին Կոռնիձոր այցելած Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրել են ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Հայաստանից Արցախ ուղարկվող հումանիտար օգնությամբ 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում։ Երեկ այս բեռանատարներին միացան նաեւ «Գրանդ Քենդի»-ի երկու բեռնատարները։





Իսկ արդեն Գորիսում դիմելով նրանց՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մասնավորապես նշեց, որ միջազգային գործընկերների այցը Կոռնիձոր փաստում է, որ մինչեւ օրս գործադրված ջանքերը բավական չեն։
Կարդացեք նաև

Սյունիքի մարզպետի տեղակալի խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում մենք կհանդիպենք մի խոսույթի, որն Ադրբեջանն է առաջ քաշում։ «Դա, այսպես կոչված, ինտեգրումն է՝ սովամահության ճանապարհով։ Օրեր առաջ, երբ բեռները շարժվում էին Սյունիք, սյունեցիները հավատում էին, որ Լեռնային Ղարաբաղում ապրող իրենց քույրերն ու եղբայրները կարժանանան մարդասիրական վերաբերմունքի, եւ կստանան այն»,-նշեց Հայկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ոչ մեկը չի կարող պատկերացնել սահմանից այն կողմ գտնվող մարդկանց վիճակը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































