Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր Արցախի ժողովուրդը չպետք է միայնակ զգա». Պարգեւ Սրբազանը ԱՄՆ-ում մասնակցում է հանուն Արցախի ցույցի

Օգոստոս 08,2023 14:00

ԱՄՆ–ում բնակվող լրագրող Արթուր Սահակյանը տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես են Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցները բողոքի ցույցեր, ավտոերթ եւ նստացույց անում՝ ի պաշտպանություն Արցախի: Մասնավորապես նման ցույց է տեղի ունեցել Բրբանքում՝ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի դիմաց: Մեր հայրենակիցները նրան ներկայացրել են իրենց պահանջները:

«Պետք է այստեղի քաղաքական գործիչներին հասկացնել, որ մեզ խոստումներ են տվել տարիների ընթացքում, ինչի համար իրենց ընտրել ենք, ու հիմա ժամանակն է՝ այդ խոստումները կատարելու: Այսօր այնպիսի օրհասական վիճակ է, որ չգիտենք՝ վաղը Արցախը կլինի, թե ոչ»,-ասաց ցուցարարներից մեկը:

Պահանջներից մեկն այն է, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը Ադամ Շիֆը գնա Հայաստան, ապա Արցախ եւ հանրորեն տեղեկացնի Արցախի ինքնորոշման իրավունքի մասին:

«Ժամը 3-ից հարյուրավոր մեր հայրենակիցներ դուրս են եկել ավտոերթի, որը շարունակվել է Գլենդելով, վերջնակետը եղել է Ադամ Շիֆի գրասենյակը: Մեր հայրենակիցների պահանջն է, որ Ադամ Շիֆը խոստանա, որ պատվիրակություն կկազմի եւ կմեկնի Արցախ, Լաչինի միջանցք, բոլոր հնարավորությունները կօգտագործվեն այն բացելու համար, նաեւ հայրենի վարչակազմի հետ իր կապերը կօգտագործի»,-հավելեց Արթուր Սահակյանը:

Բողոքի ցույցերին մասնակցում է նաեւ Պարգեւ սրբազանը: «Ես մի բանի եմ հավատում՝ հաջողության հասնում է նա, ով պայքարում է… Եթե չպայքարենք Արցախի ժողովրդի իրավունքների ու անկախության համար, ոչնչի չենք հասնի: Այսօր ցեղասպանություն է կատարվում, եւ մենք պետք է պայքարենք»,-ասաց նա:

Սրբազանի խոսքով,  լավ կլիներ, որ աշխարհի տարբեր անկյուններում բոլոր հայերը ցույցեր անեին ու դռներ բախեին: «Մեր Արցախի ժողովուրդը չպետք է միայնակ զգա»,-ասաց սրբազանը:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031