Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, «Եվրոպական Վրաստան»-ը պատշաճ կերպով չկարողացավ արձագանքել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կուսակցության առաջնորդներից մեկի կողմից «Գորշ գայլեր»-ի ժեստը ցուցադրելուն»

Օգոստոս 09,2023 11:48

Նկարում «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամն է, Մառնեուլի շրջանի վերոնշյալ կուսակցության ներկայացուցիչ Ահմեդ Իմամկուլիևը։ Սա այն մարդն է, որը 2022 թվականի ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստերը ցուցադրող լուսանկար, որից հետո կոչ ենք արել «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությանը արձագանքել իրենց կուսակցության առաջնորդներից մեկի՝ ֆաշիստական ​​գաղափարախոսության վերաբերյալ…

Ցավոք սրտի, կուսակցության ղեկավարությունը պատշաճ կերպով չարձագանքեց կամ չկարողացավ արձագանքել իր կուսակցության առաջնորդներից մեկի ֆաշիստական ​​արարքին։

Սրանից հետո անպատիժ մնացած Իմամկուլիևը իր ֆեյսբուքյանյան էջում բազմիցս ներբեռնել է «Գորշ գայլերի» ժեստեր պարունակող լուսանկարներ: Սրանով ևս մեկ անգամ հաստատելով և ընդգծելով իր համակրանքը Մեծ Թուրանի գաղափարախոսության հիմնական կրող «Պանթուրքական Ազգայնական Շարժում» կուսակցության նկատմամբ, որի երիտասարդական թևը «Գորշ գայլեր» նեոֆաշիստական եւ կիսառազմական  կազմակերպությունն է»։

Վրաստանի հայ համայնք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031