Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ ասած՝ ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, որը զրպարտել է ինձ, բայց Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել»․ Սերժ Սարգսյան

Օգոստոս 10,2023 14:49

«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ողջ ընթացքը, իմ կարծիքով, հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել։ Եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ և ոչ թե հիմա»,- դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը`իր դեմ հարուցված «դիզելի գործով» հերթական դատական նիստին։

Հիշեցնենք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Այս գործով մեղադրյալներ են նաև ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարության  բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։

Սերժ Սարգսյանը դատարանի դահլիճում հարցաքննության ժամանակ նշեց․ «Շատ պարզ բան է տեղի ունեցել․ այդ ծրագիրը կարող էին իրականացնել, մեկ անգամ ևս կրկնեմ, ինչպես դատաքննության ընթացքում պարզվեց, երկու ընկերություններ, և դրանցից նա ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել։ Ես, անկեղծ ասած, ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, որը զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է։ Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել է, որ այդպիսի ցուցմունք տա։ Ես ուրիշ ասելիք չունեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031