Լոս Անջելեսում ապրող հայերի ցույցերն՝ ի պաշտպանություն Արցախի փրկության, շարունակվում են: Այս անգամ էլ նրանք ցույցեր են կազմակերպել Լոս Անջելեսում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եւ այլ երկրների հյուպատոսությունների մոտ: Մեր հայրենակիցներն այդ երկրների հյուպատոսարանների մոտ փակցրել են պաստառներ՝ Արցախում ցեղասպանությունը կանգնեցնելու պահանջով։
«Այս անգամ բողոքի գործողությունների ձեւաչափը մի քիչ փոխել ենք, նախ Ֆրանսիայի հյուպատոսության դիմաց ենք, ապա այցելելու ենք եւս երեք հյուպատոսություն։ Այսօր ավելի լուռ կերպով վարեցինք մեքենաները։ Եկանք նախ Ֆրանսիայի դեսպանատուն, քանի որ շուտով համապատասխան բանաձեւի քննարկումն է լինելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Ակնկալում ենք դրական պատասխան, ակնկալում ենք, որ բոլոր այն պետությունները, որոնք ներգրաված են որպես համակառավարողներ, Արցախի անվտանգության հարցում կունենան դրական դիրքորոշում, կպարտադրեն, որ Ադրբեջանցը սահմանը բացի, եւ սնունդն ու դեղորայքը հասնեն Արցախ»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց բողոքի գործողությունների մասնակիցներից Դավիթ Մնացականյանը։

«Այս պահին Արցախում շատ բարդ իրավիճակ է, արդեն սովամահության դեպք ունենք Արցախում, դրա համար չենք կարող հանգիստ նստել»,-ասաց Դավիթ Մնացականյանը:
Կարդացեք նաև

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































