Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ արժանացավ «Կապան» բարձրագույն մեդալի․ պարգեւատրվեց նաեւ Եվրոպայի չեմպիոն Լեւոն Աղասյանը (ֆոտոշարք)

Օգոստոս 20,2023 00:34

Կապան քաղաքի օրվա կապակցությամբ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը պատվոգրեր, շնորհակալագրեր եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներ հանձնեց համայնքի զարգացման տարբեր ոլորտներում իրենց ավանդը ներդրած կապանցի երախտավորներին։

Հիշեցնենք, Կապանի օրվա տոնակատարություններին մասնակցեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արայիկ Հարությունյանը եւ ուրիշներ։

Պարգեւատրումը կատարվեց հանդիսավոր նիստի ժամանակ։ Համայնքում թեթեւ աթլետիկայի զարգացմանը նպաստելու, մարզական արդյունքներ ցուցաբերելու, Կապանը հանրապետական եւ միջազգային մրցաշարերում պատվով ներկայացնելու համար խրախուսվեց  Կապանի աթլետիկայի մասնագիտական  դպրոցի մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Լեւոն Աղասյանը։

Լեւոն Աղասյան

Մշակութային կյանքի զարգացման, մատաղ սերնդի գեղագիտական գործում ներդրված ավանդի եւ մանկավարժական արդյունավետ գործունեության  համար շնորհակալագրով խրախուսվեց  Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանը։

Գայանե Հարությունյան

Մանկավարժական արդյունավետ գործունեության համար պատվոգրի արժանացավ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռամելա Մինասյանը։

Ռամելա Մինասյան

Բժշկության բնագավառում բարձր կարողությունների դրսեւորման, համայնքում երեխաների առողջության գործում ունեցած կարեւոր դերակատարման, անձնվեր ծառայության համար պատվոգրով խրախուսվեց Կապանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Արարատ Հարությունյանը։

Արարատ Հարությունյան

Համայնքում առաջացած խնդիրներին համակարգված լուծմանը նպաստելու, աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ու բարձր պտասխանատվություն ցուցաբելերու, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտում բարեխիղճ ու երկարամյա ծառայություններ մատուցելու համար խրախուսվեց  «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ «Տաթեւ» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը։

Արայիկ Գրիգորյան

Իսկ  Կապանի համայնքի բարձրագույն՝«Կապան» հուշամեդալի արժանացավ կյանքի 80 ամյակը բոլորած, վաստակաշատ մանկավարժ Ռոման Ստեփանյանը։

Ռոման Ստեփանյան

Ի դեպ, վերջինս դպրոցում ֆիզիկա է դասավանդել Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին։

Պաշտոնական մասից հետո՝ հանդիսության մասնակիցները  վայելեցին տոնական համերգ՝ Կապանի մշակույթի կենտրոնի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի, երգիչ-երգչուհիների, Կապանի կանանց երգչախմբի կատարմամբ։ Համերգը եզրափակվեց Կապանի օրհներգով։

Համերգից որոշ դրվագներ կարող եք դիտել` այստեղ

Սյունիքի մարզկենտրոն Կապանի օրվան նվիրված տոնակատարությունները շարունակվեցին մինչեւ ուշ երեկո։ Օրը եզրափակվեց գալա-համերգով։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031