Սպորտային իրադարձությունները զերծ պահենք քաղաքական մագնիսականությունից (քաշողականությունից)
Նրանք, ովքեր ուզում են լավ հասկանալ Հայաստանի Հանրապետության քաղաքական սպեկտրն ու մթնոլորտը, եւ ուզում են վստահեցնել, որ լավ են ըմբռնում միջավայրը, բայց Հայաստանում երկար ժամանակ անցկացնելու հնարավորություն չունեն, ես չեմ համարձակվի ավելորդ առաջարկություններ անել եւ կեղծ հայտարարություններ, որ ես ավելի բարձր հայրենասիրության զգացումով հայ եմ, ի վերջո ես ապրել եմ Հայաստանից դուրս եւ առաջին անգամ այցելել եմ 39 տարեկանում, հետեւաբար, չեմ հավակնի, որ ավելի բարձր բարոյական ձեւացնելու իրավունք ունեմ: Սակայն հարգարժան պարոնայք, ովքեր որոշակի ղեկավար պաշտոն են զբաղեցնում, որը քաղաքական խիստ պաշտոն չէ, գուցե մշակութային, մարզական, միութենական, պետք է հասկանան, որ առաջավոր դիրք զբաղեցնելուց հետո յուրաքանչյուր արարք եւ քայլ, նրանք պետք է լինեն չափազանց զգույշ եւ զգաստ, քանի որ դա անպայման քաղաքական ազդեցություն է ունենում, եթե ոչ նույնիսկ հետեւանք:


Նախ նշեմ, որ իշխանությանը պինդ ընդդիմություն հայտարարած սփյուռքատարած քաղաքական ուժի մաս կազմող մարզական միության մի համակիր հրապարակայնորեն դատապարտել է իր մարզական թիմերի մասնակցությունն այս միջոցառմանը, մինչդեռ ես այդքան հեռու չեմ գնացել, առաջարկելով, որ սփյուռքի մարզական կազմակերպությունները բոյկոտեն միջոցառումը, ոչ, ես նույնիսկ մասնակցել եմ մեկ մարզական թիմի տողանցքին, կիսվել եմ նրանց նկարներով, տեսագրել եմ դրանք եւ տեղադրել սոցիալական ցանցերում եւ իմ վեբ կայքերում:
Կարդացեք նաև
Բայց խնդրում եմ թույլ տվեք որոշ դիտողություններ եւ դիտարկումներ անել:
Սփյուռքի թիմերն առաջին հերթին պետք է գործեին շատ խելամիտ եւ զգույշ, թույլ չտային, որ իրենց մասնակցությունը քաղաքականապես ներդրվեր, որպես իշխանական քարոզչության մաս:
Սփյուռքահայ այցելուների պատվիրակությունները, լինելով սպորտային միջոցառմանը մասնակցող մարզական թիմ, պետք է տպավորություն թողնեին, որ նրանք մասնակցում են խիստ եւ բացառապես սպորտային մակարդակով, որը կապ չունի քաղաքականության հետ: Սփյուռքի թիմերը պետք է տպավորություն ստեղծեն, որ նրանք խորապես գիտեն հայկական մթնոլորտը, այլ ոչ թե դրսից հայտնվեն որպես սովորական այցելուներ, ովքեր Հայաստանը հասկանում են միայն մակերեսային մակարդակով, եւ ասեմ ձեզ, որ ինձ մոտ տպավորություն է, որ նույնիսկ այստեղ հաստատված սպորտի ղեկավարները դեռեւս խորապես չեն հասկացել Հայաստանը:
Մարզական թիմեր հրապարակայնորեն հայտարարեցին ընթրիք կազմակերպելու մասին, ես չեմ կարող համարձակվել առաջարկել, որ նրանք պետք է չեղարկեին այս ընթրիքը, բայց գոնե նրանք պետք է ավելի խելամիտ ու շրջահայաց դա անեին, զուսպ (Discrete), իրենց անդամներին հրավիրեին բերանացի կամ մասնավոր (privately), իմ խորհուրդն անտեսվեց, արդարանալով, որ «Ամբողջ Հայաստանը տոնում է, ինչու չպիտի մենք»: Հիմա ԴԱ է խնդրի արմատը, «Ամբողջ Հայաստանը» չէ, որ տոնում է, Հայաստանի ՄԻ ՄԱՍՆ է տոնում, եւ հիմա մենք ներքաշվել ենք այս ծուղակը, ներգրավվել ենք, ու մի կողմի տեսակետը առանց անդրադառնալու որդեգրեցինք, մեզ քաշեցին այս հոսանքի մեջ։
Ամեն ինչ ավելի վատթարացրեց այն փաստը, որ Խորհուրդը անտեսվել է ավելի խորը մակարդակում, հրապարակելով ուրախ ընթրիքը սոցիալական ցանցերում:
Բայց կա նաեւ մի դրական կողմ, երբ մի մարզական միություն` Հայկական մարմնամարզական Միությւնը – Հոմենմեն ՀՄՄ-ը, հայրենասիրական երգերով երթ տողանք կազմակերպեց Երեւանում: Ես ողջունում եմ սա, եւ ես իսկապես մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ մասնակցեցի Քայլերթին, զգացի ազգային հպարտություն հայ երիտասարդների մի սերնդի հետ, որը ազգային հպարտությամբ ու գիտակցությամբ երգում եւ նվագում էր ազգային երաժշտություն:

Ողջունում եւ բարձր եմ գնահատում նաեւ ՀՄՄ-ի այցելությունը Եռաբլուր
Մեկ այլ նկատառում էլ. երբ այցելող պատվիրակությունների անդամները մասնակցում էին կառավարության պաշտոնյաների հետ ճաշկերույթների, եւս մեկ անգամ ես դեմ չեմ այդ ընթրիքին ներկա գտնվելու գաղափարին, բայց երբ նրանք ընթրիքի սեղանի առջեւ կնկարվեն կառավարության պաշտոնյաների հետ եւ հրապարակային կտեղադրեն սոցիալական ցանցերում, նրանք հերթական անգամ չեն կարողանում պահպանել իրենց ներգրավվածությունն ու մասնակցությունը բացառապես մարզական հարթությունում եւ արտոնում են՝ իրենք ներգրավել են քաղաքական մագնիսականության: Այս միջոցառման ամբողջ նպատակն է ամրապնդել հոգեւոր, բարոյական, ազգային կապը համայն հայության միջեւ՝ սփյուռքահայերը պետք է դրսեւորեն իրենց իրազեկ, գիտակից ընկալումը միջավայրի վերաբերյալ՝ լինեն շատ ավելի շրջահայաց, իմաստուն եւ պահպանեն հավասար հեռավորություն համայն Հայաստանի հայության կողմերի նկատմամբ: Սա համահայկական խաղն է եւ երբ այն սկսում է ձգվել դեպի իշխանությունների քարոզչական ռազմավարության մագնիսը՝ կորցնում է իր բարձր, վեհ նպատակը։
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լիբանանահայ բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
22.08.2023


















































