Լրահոս
Օրվա լրահոսը

Համարանիշները գողացել էր գումար շորթելու նպատակով

Դեկտեմբեր 22,2025 18:00 Share

Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Սուզուկի» մեքենայի հաշվառման համարանիշը և թողել տելեգրամյան ալիքի հասցե:

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 22-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա գողոնը փոխանցել էր 21-ամյա մեկ այլ երիտասարդի, որն էլ այն թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում:

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդները ներկայացել են բաժին:

Նույն օրը  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ հաղորդում է ստացվել նաև մեկ այլ քաղաքացուց. գողացել էին Նար-Դոսի շենքերից մեկի բակում կայանված «Կիա» մակնիշի մեքենայի հաշվառման համարանիշը և թողել տելեգրամյան ալիքի նույն հասցեն։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ այս հանցագործությունը ևս կատարել է  22-ամյա երիտասարդը. այս դեպքում նույնպես գողոնը 21-ամյա երիտասարդը թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031