Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ ստորագրահավաք են սկսել

Օգոստոս 28,2023 15:44

Ermenihaber. Թուրքական «Ասոցացիաների և միությունների» նախաձեռնության անդամները Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող «Բայբուրտի մշակույթի և միասնության ասոցիացիայի» գրասենյակում մամլո ասուլիս են տվել։

Ասուլիսում նախաձեռնության խոսնակ Ռեհան Գյունդողմուշը անդրադարձել է Քյոլնում «Հիշիր ցեղասպանությունը» նախաձեռնության գործողություններին։

Նա հայտարարել է, որ իրենք շարունակում են դեմ լինել այդ նախաձեռնության ծավալած գործունեությանը և Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը, ինչի նպատակով էլ ստորագրահավաք են սկսել։

«Մենք ձեզ կոչ ենք անում աջակցել ձեր ստորագրությամբ»։

Բացի այդ Գյունդողմուշը հիշեցրել է, որ 2023-ի հունիսի 23-ին Քյոլնի շրջանային դատարանի կողմից մերժվել է վերոհիշյալ նախաձեռնության դիմումը հուշարձանը չապամոնտաժելու վերաբերյալ։

Նշենք, որ հուշարձանն առաջին անգամ «Հիշիր ցեղասպանությունը» նախաձեռնության կողմից տեղադրվել էր Քյոլն քաղաքում 2018-ի ապրիլի 15-ին առանց քաղաքային իշխանությունների թույլտվության, որին էլ հաջորդել էր ապրիլի 19-ի ապամոնտաժումը։

Ամեն տարի չնայած թույլտվության բացակայությանը և ապամոնտաժման հնարավոր որոշմանը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ընդառաջ հիշյալ նախաձեռնությունը կրկին տեղադրում է հուշարձանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031