«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Աջափնյակ վարչական շրջանում։
Քաղաքացիներից մեկը դիմեց Ավինյանին․ «Ի՞նչ արեցիք էս 10 տարում»։ Ավինյանն ասաց, որ ընդամենը մեկ տարի է աշխատում։ «Մի տարում ի՞նչ արեցիր, դու շատ բան կարող էիր անել, դու երկրորդ վարչապետն էիր»,- շարունակեց քաղաքացին։

Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Որ տենց խոսում ես՝ խրոխտ-խրոխտ, մի հատ հիմա ինձ էդ դասերը պետք չի տալ, ես ամբողջ պատերազմի ընթացքում Ղարաբաղում եմ եղել, դրանից հետո էլ ինչ հնարավորություն ունեցել եմ, շարունակել եմ աջակցել։ Իմ ախպերն էլ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 հատ վիրահատություն է արել պատերազմի ժամանակ։ Ինձ դրա մասին դասեր չտաք»։
Կարդացեք նաև
«Դրա համար էլ օրական վեց զոհ ենք ունենում»,- ասաց քաղաքացին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































