Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային միջոցառումներ` Արսեն Աղաբաբյանի հրավերով, նկարչական արվեստի վարպետների մասնակցությամբ

Օգոստոս 31,2023 23:13

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հրավերով, նկարչական արվեստի վարպետների մասնակցությամբ կայացած տասնօրյա սիմպոզիումի և  Կողբի գեղարվեստի դպրոցի պլեներյան մեկամսյակի ամփոփումը նշվեց ցուցահանդեսներով, որով օգոստոսի 22-ին մեկնարկեց Կողբում: Իսկ  օգոստոսի 31-ին  ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ նույն ցուցահանդեսի 4-օրյա ցուցադրության բացման արարողությունը։

Ցուցադրված աշխատանքների հեղինակներն են  ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը, Արամ Ապարանցի Սարգսյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սաֆարյանը, Արման Թորոսյանը, Լևոն Խաչատրյանը, Վահե Բաղումյանը և  Կարապետ Ղուլիջանյանը,  Հարություն Վարդանյանը, Աննա Նասիբյանը, Արուսյակ Փաշիկյանը, Հռիփսիմե Մանթաշյանը, Հրանտ Խեքոյանը, Սաթենիկ Ղուլիջանյանը, Օֆելյա Վարդանյանը, Արա Ղուլիջանյանը։

Նոյեմբերյանի համայնքապետարանը երախտագիտություն է հայտնում բոլոր արվեստագետներին մասնակցության և սիմպոզիումի արդյունքում համայնքին նվիրաբերած կտավների համար:

Նշենք նաև, որ այսօրինակ միջոցառումները կդառնան ավանդական և կունենան շարունակական բնույթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031