Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը

Սեպտեմբեր 07,2023 20:55

ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է.

«Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

Ձևավորվել է քննչական խումբ։

Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա  վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930