Լրահոս
Օրվա լրահոսը

«8-ամյա իշխանությունը դատում է 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ցույց Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց

Օգոստոս 28,2026 17:00 Share

«8-ամյա իշխանությունը դատում է 1725-ամյա Եկեղեցուն», «Նիկոլ-սատանա», «ՀՀ իշխանավորները եկեղեցաքանդ են ու աստվածուրաց. այս գրություններով բազմաթիվ հայեր, ուսանողներ, հասարակական գործիչներ և հոգևորականներ Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ցույց են կազմակերպել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող քրեական գործի դատալսման առիթով:

Գործը վերաբերում է վարչապետի հակաեկեղեցական արշավին միացած նախկին հոգևորական Արման Սարոյանին, ում կաթողիկոսը ազատել էր թեմի պաշտոնավորումից և կարգալույծ հռչակել:

Տեր Քերովբե քահանա Բարսեղյանի խոսքով՝ այսօրվա դատավարությունը անօրինական միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը և ազգային խայտառակություն: «Մենք միանում ենք սփյուռքի հայությանը և պահանջում, որ Մայր հայրենիքում հարգեն օրենքը, չբռնանան ու չխախտեն Հայ Եկեղեցու դարավոր նվիրապետական կարգը, որտեղ իշխանությունը ոչ մի լիազորություն չունի միջամտելու Եկեղեցու ներքին գործերին»,-ասաց տեր հայրը:

Ցույցի մասնակիցները դատավարությունը դիտարկելով որպես հակասահմանադրական ու հակաօրինական՝ պահանջում են դադարեցնել Եկեղեցու դեմ հալածանքները, հոգևորականների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները:

«Զավեշտն այն է, որ Հայոց Հայրապետին մեղադրում են իր բուն պարտականությունները կատարելու մեջ, և մեղադրում են նրանք, ովքեր չունեն այդ իրավունքը: Սա հայոց պատմության մեջ չլսված ու չտեսնված մի բան է: Մենք կռիվ ենք տալիս մեր Եկեղեցու գոյության համար ու այդ կռիվը մեր իսկ իշխանավորների դեմ է: Սա հիշեցնում է բանաստեղծի խոսքը՝ «Թող ես թքեմ քո ճակատին, ո՛վ մարդկային արդարություն»,- ասաց հասարակական գործիչ Միկա Բադալյանը:

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31