Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի, մենք դա հստակ ենք ասել». Միլլեր

Սեպտեմբեր 15,2023 11:46

«Ազատություն». ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է զբաղվել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով, որը Վաշինգտոնի կարճաժամկետ առաջնահերթությունն է, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի Երևան այցին՝ սեպտեմբերի 14-ի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Միացյալ Նահանգների երկարաժամկետ առաջնահերթությունն է, ըստ Մեթյու Միլլերի, «որքան հնարավոր է շուտ հասնել ընդհանուր խնդրի խաղաղ կարգավորման»։

Պատասխանելով հարցին, թե «ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին», Միլլերն ասել է. – «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ենք ասել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930