«Ազատություն». Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ նախատեսում է չեղարկել ԱՄՆ-ում ապաստանի կարգավիճակ ստանալու համար դիմած կամ ներկայում ապաստան հայցող օտարերկրացիների ոչ ներգաղթային վիզաները։ Սա ներգաղթի ոլորտում լայնածավալ խստացումների շրջանակում վարչակազմի հերթական քայլն է։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ գերատեսչությունը համագործակցում է համապատասխան նախարարության հետ՝ «հայտնաբերելու և չեղարկելու այն օտարերկրացիների ոչ ներգաղթային վիզաները, որոնք ԱՄՆ են եկել՝ հայտարարելով, թե կարճաժամկետ այցելություններ են, սակայն այնուհետև ապաստան են հայցել՝ երկրում մշտապես մնալու համար»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































