Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք շարունակել աշխատանքը ԱՄՆ Սենատի հետ՝ ավելի ուժեղ Հայաստան կառուցելու համար. ԱԺԲ

Սեպտեմբեր 15,2023 14:04

Սենատի արտաքին հարաբերությունների լիակազմ հանձնաժողովի լսումների վերաբերյալ
Ազգային-ժողովրդավարական Բևեռն (ԱԺԲ) իր խորին շնորհակալություն է հայտնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, հատկապես նրա նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և հայկական հարցերի ջատագովը, 2023 թ․ սեպտեմբերի 14-ին Սենատում լսումներ անցկացնելու համար, որը լույս սփռեց Արցախում ծավալվող կործանարար հումանիտար ճգնաժամի վրա։

Զարմանալի չէ, որ լսումների ընթացքում քննարկումների մեծ մասը կենտրոնացած էր Հայաստանում ռուսական ազդեցության նվազեցման անհրաժեշտության վրա և օգնելու Հայաստանին կառուցել ավելի ամուր և ընդգրկուն կապեր Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ:

Ազգային – Ժողովրդավարական Բևեռը մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դաշինք ստեղծելու գործի և գաղափարի և այժմ ուրախ է տեսնել այդ գաղափարի արձագանքն ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում:

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների Սենատի հետ՝ այս ընդհանուր տեսլականն իրականություն դարձնելու և ավելի ուժեղ, անկախ և միացյալ Հայաստան կառուցելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930