Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծուհի Սոնա Վանը հանդիպել է ԵԹԿՊԻ-ի ուսանողների հետ

Սեպտեմբեր 16,2023 10:46

Նախօրեին ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանը հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ։

Հանդիպումը վարում էր Ուսանողական թատրոնի տնօրեն Արսեն Ազիզյանը։ Վերջինիս հարցերին պատասխանելով՝ բանաստեղծուհին վերհիշում էր անցած գրական ճանապարհը, ներկայացնում հեղինակային ստեղծագործությունների առնչությունը կյանքի տարբեր փուլերի հետ։

Սոնա Վանը հանդիպման ընթացքում խոսել է իր արմատներից, ներկայացրել «Լիբրետո անապատի համար» գիրքը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանությանը և ներկայացնում է կնոջ ընդհատված երջանկությունը։ Գրքում արտացոլված է բանաստեղծուհու ընտանիքի պատմությունը։

Գրականության շուրջ զրույցն ընդմիջվում էր ստեղծագործությունների ընթերցումներով։

Նշենք, որ Սոնա Վանը արժանացել է բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների, ունի բազմաթիվ հրատարակություններ տարբեր լեզուներով և զբաղվում է ակտիվ գրական կյանքով ու հասարակական գործունեությամբ։

Հանդիպման ավարտին բանաստեղծուհին ԵԹԿՊԻ-ի գրադարանին է նվիրել իր հեղինակային գրքերից։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930