Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետեւից եկած որդուն»․ Վարդաձորի բնակիչ

Սեպտեմբեր 21,2023 17:05

Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ չնայած գյուղը տարհանվել էր, սակայն կային բնակիչներ, որոնք հրաժարվում էին լքել գյուղը։

«Հետո իմացանք, որ ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել մի ընտանիքի։ Ամուսիններ էին։ Ադրբեջանցիներն ամուսիններին հրամայել են դուրս գալ տնից։ Հրաժարվել են։ Տեղում սպանել են։ Հետո սպանվածների որդին եկել է, որպեսզի ծնողներին տանի, չգիտեր, որ սպանված են, նրան էլ ադրբեջանցիները հենց մեքենայի մեջ են սպանել»,-պատմեց մեր զրուցակիցը։

Նա ասաց, որ գյուղացիների տվյալներով՝ Վարդաձորում 5 քաղաքացիական անձ է սպանվել։ Գյուղը տարհանվել է Ստեփանակերտ։ Մեր զրուցակցի պատմելով՝ հիմա էլ Ստեփանակերտում կրակոցի ձայներ են լսվում։  «Բայց տղաներս հենա Մարտակերտի դիրքերում են։ Մի քանի ժամ առաջ եմ տղայիս հետ կապի դուրս եկել, ասեց՝ դիրքերում ենք, հրաման չկա իջնելու»։

Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախում զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10-ը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930