Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուղերձը քաղաքացիների խոսույթից գողություն էր. Նարեկ Այվազյան

Սեպտեմբեր 25,2023 21:21

«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն  այսօր ՀՀ քաղաքացիներին հրավիրել էին Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ ՀՀ անկախության ու ինքնիշխանության պահպանման հարցով հավաքի:

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ի ուղերձին եւ ասաց, որ այն քաղաքացիների խոսույթից  գողություն էր, որը հրամցվեց որպես իր կատարելիք աշխատանք, որը մինչեւ հիմա նա ձախողել է: Այվազյանը չմտաբերեց մի աշխատանք, որ այս իշխանությունը սկսի ու հաջողությամբ ավարտին հասցնի.  «Մինչեւ հիմա, ինչ սկսել են, ձախողել են: Չեմ հիշում մի ազգային գործ, որը սկզբից մինչեւ վերջ կատարեն՝ սկսած Արցախը Հայաստան է,  ե՛ւ վե՛րջ, ինչը շուռ եկավ ու դարձավ Արցախը Ադրբեջանի տարածք է, ու վե՛րջ»:

Ըստ Այվազյանի՝ փողոց դուրս եկած բոլոր քաղաքացիները, որոնք չեն հաշտվում ստեղծված  իրողության հետ, պետք է համախմբվեն ու դառնան ուժային գործոն եւ ձեւակերպեն ընդհանուր ռազմավարություն: Նարեկ Այվազյանի խոսքով, ռազմավարության հենքի վրա աշխատանքային խմբերը պետք է  իրականացնեն այդ ռազմավարությունից բխող գործողություններ:

«Սա մի փոքր խմբի անելիք չէ, համատեղ ուժերով իրականացվող գործողություն է:  Ժողովրդին պետք է դրա մասին իրազեկել, մինչեւ չմիավորվենք, ժողովուրդը չի գալու կանգնի ձեր գաղափարների կողքին: Մենք պատրաստակամություն ենք հայտնում օգնել յուրաքանչյուրին մեր ներուժի չափով»,- հավելեց նա:

Անդրադառնալով Արցախից ՀՀ տեղափոխվող քաղաքացիների ահագնացող հոսքին՝ Այվազյանը շարունակեց. «Գաղթ է իրականացվում Արցախից  ՀՀ,  դա ցեղասպանական քաղաքականության  մաս է կազմում:   Ադրբեջանը, Ալիեւի ղեկավարությամբ, իրականացնում է  ցեղասպանություն:  Պետք  է հստակ իրավաքաղաքական գնահատական տրվի թշնամու ղեկավարությանը ու նրան սատարող ցանկացած ուժին, որը կանգնում է հանցանքի կողքին. լինեն՝  տեղական ուժեր, թե՛ միջազգային ուժեր: Ով ուզում է լինի, ուղիղ պետք է կանգնել երեսներին ասել; Եթե կա վախ, ուրեմն վախը պետք է օգտագործենք մեզ համար, ոչ թե դարձնենք ուրիշների համար գործիք մեր դեմ»:

Նրա խոսքով, հումանիտար աղետը գալարվելով մտնում է  ՀՀ, կհասնի Երեւան: Այդ աղետը կանխելու համար, ըստ Այվազյանի,  ՄԱԿ-ի դիմաց հուլիսի 19-ից սկսած հումանիտար բեռներ են հավաքել,  պահանջել  ու շարունակելու են պահանջել ՄԱԿ-ից, որ ապահովի դրանց տեղափոխումը դեպի Արցախ. «Արցախը չենք համարում, որ վերցրել են:

Արցախը օկուպացված է, օկուպացված ռեժիմին պետք է դուրս բերենք:

Եթե չշարունակենք մեր պայքարը Արցախում, Սյունիքում եւ ամենուր նաեւ միջազգային հարթակներում, մեր խոսքի իրավունքն էլ են խլելու»:

Նա նաեւ հավելեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքի պահանջն են շարունակելու ՄԱԿ-ից պահանջել, ինչից այս իշխանությունները զրկեցին Արցախին:

Այվազյանը նաեւ ասաց, որ վաղը 18:00-ին կրկնելու են այսօրվա հավաքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930