Առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42, 500 անձ է հատել Հայաստանի սահմանը, որից 22,800-ն արդեն հաշվառվել է։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ Կոռինիձորի կայանը հատելուց հետո բռնի տեղահանվածները հաշվառում են ստանում կամ Գորիսի կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխումը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներից 1465-ը կացարանով ապահովվել են Սյունիքում, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։
«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրաժարվում է»,-հավաստիացրեց Բաղդասարյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































