Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հայ շախմատիստներ պայքարելու են ԱՄՆ չեմպիոնության համար

Հոկտեմբեր 04,2023 21:22

Վաղը Սենթ-Լուիսում մեկնարկում են շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց, համապատասխանաբար, մասնակցելու են 12 եւ 9 շախմատիստներ։

Շախմատային այս գերտերության թե տղամարդկանց, թե կանանց  չեմպիոնական տիտղոսներին հավակնում են նաեւ Միացյալ Նահանգներում տարբեր տարիների բնակություն հաստատած մեր հայրենակիցները։ Մասնավորապես, տղամարդկանց պայքարում հանդես են գալու հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը եւ երիտասարդ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, իսկ կանանց առաջնությունում՝ կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031