Aravot.am-ը գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ հավաքներին մասնակցող «արցախցիներին օգնությունից զրկելու» իշխանության ներկայացուցիչների կոչերը ուսումնասիրելուց հետո ՝դատախազությունն այն ուղարկել է քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Քննչական կոմիտեից մեր հարցմանը դեռ չեն արձագանքել՝ արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ:
Մեր տեղեկություններով՝ վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը կլուծվի առաջիկա ժամերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































