Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներին օգնությունից զրկելու կոչերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար

Հոկտեմբեր 05,2023 16:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ը գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ հավաքներին մասնակցող «արցախցիներին օգնությունից զրկելու» իշխանության ներկայացուցիչների կոչերը ուսումնասիրելուց հետո ՝դատախազությունն այն ուղարկել է քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Քննչական կոմիտեից մեր հարցմանը դեռ չեն արձագանքել՝ արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ:

Մեր տեղեկություններով՝ վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը կլուծվի առաջիկա ժամերին:

Իսկ հնարավոր քրեական վարույթի առանցքում հիմնականում Սուրենավանի համայնքապետ Անի Վարդազարյանի կոչն է լինելու, թեեւ նման կոչերով էին հանդես եկել նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Թաթուլ Ասիլյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանին կամավորության սկզբունքով ներկայացնող Ստելլա Սարուխանյանը եւ այլք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: