Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարությունը Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշում է զանգվածային տեղահանություն։ Ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ այս պահին նույնպես չեն ճանաչում, որ Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում ու ցեղասպանություն է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է․ «Ցեղասպանության կամ էթնիկ զտման վերաբերյալ պնդումները պետք է հիմնված լինեն հստակ, փաստահեն գործընթացի վրա։ Ես չեմ կարող դրա մասին խոսել …, քանի դեռ դա վերջնական չէ»։ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական թերթիկի մեջ էլ գրված է․ «Օգնություն տրամադրում ենք նրանց, որ կամավոր լքել են շրջանը, ինչպես նաև այն բնակիչներին, որ որոշել են մնալ»։


Նա անդրադարձավ նաեւ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը Հայաստանի կողմից վավերացմանը․ «Հաշվի առնելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակը եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող ռիսկերը, որոնց մենք առերեսվում ենք ամեն օր՝ թվում է, թե առողջ տրամաբանությունը պիտի թելադրեր, որ պիտի աշխատենք ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Ի՞նչ ենք անում մենք։ Մենք էլ ավելի ենք ավելացնում այդ ռիսկերը։ Այսինքն՝ պարզ է, որ Հռոմի ստատուտի վավերացումը, որքան էլ ԱԺ–ն կամ իշխանության ներկայացուցիչները հիմնավորեն ու փորձեն բացատրել, թե որեւէ հակառուսական ուղղվածություն չունի՝ իրենք էլ շատ լավ գիտեն, որ դա չի անցնի։ Հռոմի ստատուտի պատճառով ՌԴ ներկայացուցիչները շատ երկրներ չեն կարող այցելել։ Այդ այցելություններն էլ հեչ։ Այնուամենայնիվ՝ իրականացնում ենք մի շատ ընդգծված, Արեւմուտքի համար մի շատ «յուղոտ» հակառուսական քայլ, որն Արեւմուտքը ողջունում է։ Վերջին 1-1,5 տարվա ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ՝ գերմանացի տիկնոջ Ֆոն դեր Լայենի առաջին հայտարարությունն էր Հայաստանի եւ տարածաշրջանի մասին․․․ Մինչեւ այդ՝ այն ողբերգությունները, որոնք տեղի ունեցան՝ թե պատերազմը, թե ինքնիշխանության խնդիրը, որ Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթված է՝ դրա մասին լռում են, բայց որ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ միանգամից ողջունվեց։
Կարդացեք նաև
Դրա համար եմ ասում՝ Եվրոպան ու Ռուսաստանն իրար հետ հաշիվ են մաքրում այստեղ։ Մենք չպետք է դա թույլ տանք՝ դա միայն ու միայն ի վնաս մեզ է։ Դրա առաջին պրակտիկ օրինակը Ղարաբաղի հանձնումն էր եւ հայաթափումը»։
Ավետ Ադոնցի զրուցակցի՝ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանի տեսակետներից հատվածներ կարդացեք այստեղ
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































