Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գևորգյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի ներգրավումը էթնիկ զտման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության ուղղությամբ

Հոկտեմբեր 10,2023 17:57

Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված փախստականներին տրամադրվող աջակցության ուղղությամբ։

Այս համատեքստում կարևորվել է նախօրեին՝ ՄԱԿ-ի և Գործընկերների կողմից հայտարարված՝ ԼՂ փախստականների կարիքներին համահունչ Հայաստանի կառավարությանը աջակցելու համատեղ կոչը։

Քննարկվել է ԼՂ փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031