Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ արդեն մեկ օր է, ինչ Ռիգայում է, որտեղ հոկտեմբերի 12-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլում կհանդիպի «D» խմբում մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակող Լատվիայի ընտրանու հետ։
Հայաստանի հավաքականը մրցավայր ժամանել է 23 ֆուտբոլիստով։ Մեր թիմում որակազրկված ֆուտբոլիստ չկա։ ՀՖՖ կայքը տեղեկացնում է, որ Լատվիա-Հայաստան խաղը սպասարկելու է Սլովենիայի մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար նշանակվել է Ռադե Օբրենովիչը։ Նրա օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը եւ Գրեգա Կորտեժը։ Չորրորդ պաշտոնյան Մարտին Մատոշան է։
VAR համակարգի մոտ կաշխատեն Նեյց Կայտազոցիչը եւ նրա օգնական Ալեն Բորոշակը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: