Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից

Հոկտեմբեր 12,2023 18:24

🔹ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը:

🔹Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով վերջին զարգացումները կապված բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ:

🔹Տերտերյանը շեշտել է, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և խոսել տեղական ժողովրդավարության ոլորտում փոխադարձ համագործակցությամբ արված մի շարք ծրագրերի՝ մասնավորապես ԵԽ-ի աջակցությամբ իրականացված վարչատարածքային բարեփոխումների, ապակենտրոնացման մասին:

🔹ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հետաքրքրվել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, խնդիրներից, ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցության ծրագրերից:

🔹Վաչե Տերտերյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության, մարզպետների աշխատակազմերի և համայնքների արդյունավետ համագործակցությունից, մանրամասնել կառավարության կողմից իրականացվող կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը և երկարաժամկետ ծրագրերի ներդրման հնարավորությունները:

🔹Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ունեցած համագործակցության օրինակներ:

❗❗Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման ընթացքում քննարկել ԵԽ-ի կողմից տրամադրվող հնարավոր աջակցության ծրագրերի մանրամասները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031