Լրահոս
Օրվա լրահոսը

«3+3» ձևաչափ․ հանդիպման արդյունքները

Հոկտեմբեր 23,2023 22:55 Share

Իրանն առաջարկում է մշակել տրանսպորտային ճանապարհային քարտեզ՝ հիմնված տարածաշրջանի բոլոր երկրների շահերի վրա։

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը գործնականում լուծված է համարում։

Ըստ Լավրովի՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթաց։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ «Նոր հեռանկար է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»։

Իսկ Հաքան Ֆիդանն ասում է, որ տարածաշրջանային կայունության ուղին անցնում է Բաքվի և Երևանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմամբ։

Կանխատեսելիորեն, հանդիպումը ոչ թե շոշափելի արդյունք ստանալու, այլ հերթապահ հայտարարությունների և արդեն իսկ հնչած կարծիքների կրկնություն էր։

Մեծ հաշվով խնդիր կար ընդամենը արևմտյանից զատ, նեղ տարածաշրջանային ձևաչափի ստեղծման և դրան զուգահեռ Թուրքիայի կողմից՝ Հարավային Կովկասում իր աճող ազդեցության վերահաստատման։

«Հայկական ալիք» տելեգրամյան ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել