Գորիսում Արցախից տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրն է իրականացվում։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի` շինաշխատանքներն արդեն սկսված են։
Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով մեկնարկել է բնակարանաշինության ծրագիրը։ Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքների ընթացքում։
Սա հրաշալի օրինակ է, երբ երիտասարդները աջակցում են կարիքի մեջ գտնվող հայրենակցներին, ապրում նրանց հոգսերով։ Շինաշխատանքների մեկնարկն արդեն տրված է` շինանյութը տրամադրում են ամերիկահայ բարերարները, իսկ վերակառուցման աշխատանքները իրականացնում է Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: