Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում Արցախից տեղահանված ընտանիքների համար հերթական  բնակարանաշինության ծրագիրն է իրականացվում

Հոկտեմբեր 28,2023 15:30

Գորիսում Արցախից տեղահանված ընտանիքների համար հերթական  բնակարանաշինության ծրագիրն է իրականացվում։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի` շինաշխատանքներն արդեն սկսված են։

Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով մեկնարկել է բնակարանաշինության ծրագիրը։ Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքների ընթացքում։

Սա հրաշալի օրինակ է, երբ երիտասարդները աջակցում են կարիքի մեջ գտնվող հայրենակցներին, ապրում նրանց հոգսերով։ Շինաշխատանքների մեկնարկն արդեն տրված է` շինանյութը տրամադրում են ամերիկահայ բարերարները, իսկ վերակառուցման աշխատանքները իրականացնում է Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը։

Գորիսի համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031