Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Նախադպրոցական հաստատության սաների թիվը 99 է, նորոգման արդյունքում նախատեսվում է շուրջ 140 սանի հաճախում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից:




ՀՀ վարչապետի աշխատակազմ


















































