Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Հոկտեմբեր 28,2023 18:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Նախադպրոցական հաստատության սաների թիվը 99 է,  նորոգման արդյունքում նախատեսվում է շուրջ 140 սանի հաճախում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է   293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից:

Երկհարկանի շենքը  կառուցվել է 1980-ական թվականներին: Ծրագրով իրականացվել են շենքի վերանորոգման` ջրամեկուսացման, դռների ու պատուհանների փոխարինման, ներքին հարդարման, տանիքի վերանորոգման, մանկական խաղասարքերի տեղադրման ու տարածքի ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ։

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: