«Մանթաշյանց» գործարարների ակումբում տեղի ունեցավ գործարարների հերթական հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսության ոլորտում առաջիկայում սպասվող բարեփոխումները և ներկայացվեցին այն նախագծերը, որոնք կօգնեն հայ գործարարներին զարգացնել և ընդլայնել իրենց գործունեությունը։


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տնտեսության զարգացման գործընթացում կարևորեց նաև արցախահայության ներգրավվածությունը՝ նշելով, որ պետությունը ստեղծում է հնարավորինս բարենպաստ պայմաններ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում բարեկեցիկ կյանք ապահովելու համար։
«Մանթաշյանց» ակումբի գործարարները հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի պատասխաններն անմիջականորեն ստանալ հենց էկոնոմիկայի նախարարից, ինչպես նաև հանդես գալ տնտեսական բարեփոխումների նոր առաջարկներով։
Կարդացեք նաև
Գործարարները կարևորում են կառավարական օղակների հետ նման հանդիպումները, քանի որ քննարկումների ընթացքում հնարավորություն են ունենում բարձրաձայնել գործունեության ընթացքում հանդիպած բարությունների մասին և ստանում են լուծումների քարտեզ՝ ծառացած խնդիրների համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































