«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրաժարվել է ՀՖՖ-ից ընդունել լավագույն մարզչի մրցանակը
Նոյեմբեր 15,2023 23:50
Share
Եղիշե Մելիքյանը ճանաչվել է IDBank Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, սակայն մեր գլխավոր մարզիչը հրաժարվել է մրցանակից` հիմնավորելով թափանցիկության ու չափորոշիչների բացակայությունը լավագույնների որոշման կարգում:
«Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են մրցանակը տալիս են, երբ` ոչ, ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում եմ այն, երբ` ոչ, ոչ: Այս անգամ որոշել եմ չընդունել»,-նշեց Մելիքյանը:
«Փյունիկ» ՖԱ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: