Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է տվել իրավապահներին, որ «Մերգելյան» այգում ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցներն իրեն հարվածել են, հայհոյել ու կանաչ ծառեր հատել

Նոյեմբեր 20,2023 11:06

Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 16-ին դիմել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել, որ «Մերգելյան»-ի պուրակում շտապ ոստիկանների կարիք կա, ծառահատման աշխատանքներ իրականացնող տղամարդիկ հարձակվել են իր վրա, իր ձեռքից քաշել եւ վերցրել բջջային հեռախոսը, հրաժարվել են այն վերադարձնել, ապա ասել են՝ «ում ուզում ես դիմի»։ Փոստանջյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ նշված անձանց նկարահանել է:

Aravot.am-ը տեղեկացավ, որ Մերգելյան պուրակ մեկնած ՀՈԲ տեսուչին Փոստանջյանը հաղորդում է տվել, հայտնել է, որ «Մերգելյանի» անվան այգում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվիկ Գրիգորյանը իրականացրել են կանաչ ծառերի ապօրինի հատում, նրանք իրենց աշխատակիցների հետ միասին այգում իր եւ Նաիրա Մելիքյանի հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից վերցրել են «Այֆոն» բջջային հեռախոսը, որից հետո հեռախոսը դրել են կտրված ծառերի վրա։

Aravot․am-ի տեղեկություններով՝ Փոստանջյանի հաղորդումը եւ կից փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Հիշեցնենք, նոյեմբերի 16-ին Զարուհի Փոստանջյանը Ֆեյսբուքի իր էջում «Մերգելյան» այգում ծառահատումների լուսանկարներ էր հրապարակել, ինչպես նաեւ՝ տեսանյութ, ըստ որի՝ քաղաքապետարանի աշխատակիցները Փոստանջյանից պահանջում էին չնկարել իրենց, իսկ Բեգոյանն էլ Փոստանջյանին ասում է՝ դենդրոլոգից ներողություն ես խնդրելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930