Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մեկ դրույք աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ուսուցիչն ի վիճակի է ձեռք բերելու 1.4 անգամ ավելի քիչ ծավալով ապրանքներ և ծառայություններ, քան Վրաստանի, 2.3 անգամ ավելի քիչ, քան Բոսնիա և Հերցեգովինայի և 4.6 անգամ ավելի քիչ, քան Էստոնիայի իր գործընկերները. Հայկազ Ֆանյան

Նոյեմբեր 20,2023 23:50

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկ դրույք աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ուսուցիչն իր տնօրինվող եկամտով ի վիճակի է ձեռք բերելու 1.4 անգամ ավելի քիչ ծավալով ապրանքներ և ծառայություններ, քան Վրաստանի, 2.3 անգամ ավելի քիչ, քան Բոսնիա և Հերցեգովինայի և 4.6 անգամ ավելի քիչ, քան Էստոնիայի իր գործընկերները:

Այս միջազգային համեմատությունը արել ենք ցույց տալու համար, թե ինչքանով են ֆինանսապես խոցելի մեր ուսուցիչները, իսկ խնդրո առարկայի մյուս կողմն այն է, որ հանրակրթական դպրոցներում հարյուրավոր հաստիքներ թափուր են, ուսուցիչների 22%-ի տարիքը գերազանցում է 60 տարեկանը, իսկ երիտասարդները չեն շտապում դասավանդելու դպրոցում (ուսուցիչների միայն 9.7%-ն է 29 տարեկան և ավելի փոքր)։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930