Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանության պետը հորդորել է զորամասերում խստագույնս հետևել կանոնադրային առողջ հարաբերություններին

Նոյեմբեր 22,2023 13:05

Նոյեմբերի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամասեր, հանդիպել զորամասերի սպայական անձնակազմի հետ։

ՌՈ պետը հորդորել է զորամասերում խստագույնս հետևել կանոնադրային առողջ հարաբերություններին և ջանք չխնայել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումները պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ  դրանք պաշտպանության նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է նաև ՌՈ Արարատի և Վայքի տարածքային բաժիններում:

Անցկացված խորհրդակցությունների ընթացքում Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարություններ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մասնավորապես՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավվման, սպասարկվող զորամասերում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները կանխարգելելու, արատավոր բարքերը վերացնելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930