Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրիկ» ֆիլմից մինչև «Դավիթի այգին»

Նոյեմբեր 24,2023 11:32

21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Ուզունյանը: Ինչպես մյուս հերոս տղաները, Դավիթն էլ ուներ երազանքներ, որոնք այդպես էլ կիսատ մնացին:

Դավիթի հայրը՝ Բագրատը, ուներ արխիվային կադրեր և մոնտաժելու ցանկությամբ դիմեց ռեժիսոր, պրոդյուսեր, «Օրդեր Ֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանին: Սա սկիզբ է դարձել նոր ստեղծագործական աշխատանքի: Թիմի ոգևորված էր, խոչընդոտները դեռ առջևում էին:

Հետաքրքիր փաստ է, որ Դավիթի ծառայության տարիներին բոլոր հեռախոսազանգերը ձայնագրել է հայրը, ինչն էլ ֆիլմում առանցքային նշանակություն է ստացել:

Տարիներ առաջ ընտանիքով դիտելով Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը և վերջին տեսարանը տեսնելով՝ Դավիթը վստահորեն ասել է՝ երբ հարստանամ, իմ մայրիկին նույնպես այսպիսի մի այգի եմ նվիրելու: Հայրը՝ Բագրատը, որդու երազանքն իրականություն դարձրեց: «Դադի տուն» կոչվող այգին գտնվում է Քանաքեռավանում:

«Իրականում շատ դժվար էր, հատկապես երբ Դավիթին չես ճանաչում։ Իմ միջոցով եմ սկսել ճանաչել նրան, հասկացել` մենք նույնն ենք։ Ես ու Դավիթը սերնդակից ենք, երկուսիս նպատակներն ու երազանքները գրեթե նույնն են։

Նկարահանումների ընթացքը դժվար էր, այնքան ուժեղ էմոցիաներ էին, պահ էր գալիս` չգիտեինք, թե ուր ենք գնում, իսկական փորձություն էր։ Այդպես երեք տարի ապրեցինք Դավիթի այգում»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց «Դավիթի այգին» ֆիլմի բեմադրող ռեժիսոր Գարուշ Ղազարյանը՝ ավելացնելով, – Մարդկային հոգեբանությունը ճանաչելու համար պետք է սկսել վավերագրական ֆիլմերից, որովհետև վավերագրությունն իրենց լրիվ այլ բան է ներկայացնում։ Դու վավերագրում ես իրականությունը, չկա ոչ մի կեղծ բան։ Թեև ունեմ կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, սա ինձ համար ամբողջությամբ նոր էր, և կարծում եմ` հաջորդ խաղարկային ֆիլմի նկարահանման հրապարակ կմտնեմ մեծ փորձով»,-եզրափակեց Գարուշ Ղազարյանը:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ալինա Օրդյանն ու Սառա Նալբանդյանը, բեմադրող օպերատորները՝ Վահե Տերտերյանը, Ֆրունզիկ Զաքարյանը, Էդգար Հարությունյանը, երաժշտության հեղինակը Դավիթ Դավթյանն է, գործադիր պրոդյուսերը՝ Անի Օրդյանը, պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը:

Նշենք, որ այս տարի ֆիլմի նախագիծը Վիլնյուսի «Vilnius meeting point» կինոհարթակում արժանացել է հեղինակավոր Յիհլավայի միջազգային կինոփառատոնի «New vision» մրցանակին։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930