Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ առաջիկա երկու օրերին մեզ համար ավելի հստակ կլինի»․ Էկոնոմիկայի փոխնախարարը՝ Վերին Լարսի անցակետի իրավիճակի մասին

Նոյեմբեր 27,2023 13:45

«Նախորդ ուրբաթ օրվանից Լարսի անցակետում որոշակի դժվարություններ են առաջացրել՝ կապված արտահանման հետ»,-այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ էլ խնդիրներ էին առաջացել հայկական կոնյակի արտահանման գործընթացում։ «Երբ խոսում ենք ռիսկերից, շատ կարեւոր է, թե ինչքան ժամանակ այս մոտեցումը կարող է տեւել։ Դրանով է պայմանավորված, թե ռիսկն ինչքանով է մեծ ու ինչքանով է մեղմ։ Իհարկե, արտահանման դժվարությունները լի են բազմապիսի ռիսկերով՝ սկսած ստանձնած պարտավորությունների չկատարմամբ մինչեւ արտադրանքի չիրացվելիություն։ Բայց ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները կամ արտադրողները պետք է ուշադրություն դարձնեն ապրանքի որակին։ Անկախ ամեն ինչից՝ մենք մշտապես պետք է ունենանք բարձրորակ արտադրանք, սննդամթերքի անվտանգությունը պետք է լինի բարձր մակարդակում, ինչպես նաեւ մեր ուժերը պետք է լարենք ու ունենանք մրցունակ արտադրանք, որը նաեւ խոսում է արտադրողականության բարձրացման մասին։ Իսկ առաջացած խնդրի հետ կապված եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, եւ մեր մաքսային գործընկերների հետ նախորդող երեք օրվա ընթացքում բավական ինտենսիվ փորձում ենք հարցը հասկանալ, թե ինչ բնույթ ունի։ Կարծում եմ՝ առաջիկա երկու օրվա ընթացքում մեզ համար ավելի հստակ կլինի»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930