ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կառավարությունն առաջարկում է կառուցապատումը սահմանված ժամկետում չավարտելու համար տուգանքի չափը ավելացնել, նաեւ ինքնակամ կառույցների տուգանքը, որը սահմանված էր նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկը, բարձրացնել 750-1500-ապատիկի չափով: Վարչական տույժից հետո դա շարունակելու դեպքում տուգանքը 2500-3500-ապատիկը կկազմի:

Հարությունյանը նաեւ նշեց, որ այսօրվա որոշումներով շինթույլտվությունների պետտուրքն ավելի բարձր է, քան, որ դա չանես ու տուգանվես, դրա համար մարդիկ նախընտրում են տուգանքը:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Կարո՞ղ է այնպես լինի, որ հիմա էլ ինձ ձեռնտու լինի սարքեմ, տուգանվեմ, այդ հարցի պատասխանն ունե՞ք»: Փոխնախարարը պատասխանեց. «Շինթույլտվության պետական տուրքը 200 հազարից 1 մլն դրամ է՝ նայած, թե որտեղ է կառուցվում, այդ շինթույլտվության ժամկետի երկարաձգման համար էլ 400 հազարից 2 մլն են վճարելու, բայց եթե առանց շինթույլտվության կառուցեն, տուգանքը կազմում է 500 հազարից 750 հազար դրամ: Այսպիսի անհամաչափություն ենք ստացել, որը հիմա շտկում ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































