Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 9,7% տնտեսական ակտիվություն՝ նախորդ եռամսյակի 11,4%-ի դիմաց։ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին մեր երկրի տնտեսական ցուցանիշները։
Ըստ նախարարության՝ այս տարի տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղում են՝ ի տարբերություն 2022 թվականի, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխվեցին ռուսներ եւ ուկրաինացիներ, իրենց հետ տեղափոխելով նաեւ բիզնեսը, ինչն էլ ազդել է Հայաստանի տնտեսության ակտիվության աճի վրա։ Այս տարի, ըստ նախարարության, այդ նախնական դրական ցնցումը մարում է։


Կարդացեք նաև
Շինարարության ոլորտում զարգացումները դրական են․ շինարարության արտադրանքի ծավալը կազմել է 349,306.3 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17%-ով։ Աճին նպաստել է կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարությունը։
Ներքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 3,740, 363.6 մլն դրամ, աճը՝ 22.9%, աճի վրա հիմնականում ազդել է ռուսաստանցիների ներհոսքն ու զբոսաշրջությունը։
Ծառայությունների շրջանառության ծավալը կազմել է 2,216,065 մլն դրամ, աճը կազմել է 13,4%։
2023-ի սեպտեմբերին դրամը տարեսկզբից արժեւորվել է 2,3%-ով։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին գնաճը կազմել է 2,8%։



















































