Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղել են

Նոյեմբեր 29,2023 14:47

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 9,7% տնտեսական ակտիվություն՝ նախորդ եռամսյակի 11,4%-ի դիմաց։ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին մեր երկրի տնտեսական ցուցանիշները։

Ըստ նախարարության՝ այս տարի տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղում են՝ ի տարբերություն 2022 թվականի, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխվեցին ռուսներ եւ ուկրաինացիներ, իրենց հետ տեղափոխելով նաեւ բիզնեսը, ինչն էլ ազդել է Հայաստանի տնտեսության ակտիվության աճի վրա։ Այս տարի, ըստ նախարարության, այդ նախնական դրական ցնցումը մարում է։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 44,8%-ով, ներմուծումը՝ 48,4%-ով, միջին աշխատավարձն աճել է 10.4%-ով, ծառայությունների ծավալն աճել է 13,4% -ով, առեւտրի ծավալը՝ 22,9%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,6%-ով, այս տարի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1,842,959 մլն դրամ։ Ցուցանիշի նվազման վրա ազդել է հանքագործական արդյունաբերությունը՝ 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 4,5%-ով, մշակող արդյունաբերությունը կրճատվել է 0,4%-ով։

Շինարարության ոլորտում զարգացումները դրական են․ շինարարության արտադրանքի ծավալը կազմել է 349,306.3 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17%-ով։ Աճին նպաստել է կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարությունը։

Ներքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 3,740, 363.6 մլն դրամ, աճը՝ 22.9%, աճի վրա հիմնականում ազդել է ռուսաստանցիների ներհոսքն ու զբոսաշրջությունը։

Ծառայությունների շրջանառության ծավալը կազմել է 2,216,065 մլն դրամ, աճը կազմել է 13,4%։

2023-ի սեպտեմբերին դրամը տարեսկզբից արժեւորվել է 2,3%-ով։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին գնաճը կազմել է 2,8%։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930