Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Իգնասիո Կասիսի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից նման գործելակերպի ժխտման հրամայականը

Նոյեմբեր 30,2023 22:44

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:

Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում ունեցած հանդիպման՝ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառման և միջազգային իրավունքի շարունակական խախտումների պրակտիկան ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչը չի վերացնում թե՛ Հարավային Կովկասում, թե՛ այլ տարածաշրջաններում նոր համանման մարտահրավերների հավանականությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից նման գործելակերպի ժխտման հրամայականը և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին ամուր աջակցության կարևորությունը:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչության կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանն արժևորել է Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման աջակցությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930