Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ինձ համար ցավոտ է, որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում». Նասիմ Թալեբ

Նոյեմբեր 30,2023 22:33

«Հայերը Լիբանանի, Բեյրութի կյանքի անքակտելի մասն են կազմում: Իհարկե, ինձ համար շատ հետաքրքիր էր գալ, տեսնել Հայաստանը, մշակութային կարեւորությունն եմ շատ լավ գիտակցում: Հայերի միգրացիայի երեք ալիք  եղել Լիբանան ու միշտ չէ, որ հայերը լավ կյանքի պատճառով են  տեղափոխվել: Ես ապրում եմ Արեւմուտքում: Հաճախ սփյուռքահայերի հետ եմ շփվում: Հայկական սփյուռքն ունի փորձագիտական տարբեր կարողություններ, հմուտ են, գիտակ: Հայաստանը ինձ համար նաեւ ինչ-որ տեղ ոգեշնչման աղբյուր է, այստեղ զգում եմ՝ ինչպես տանը»,- այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը:

Գիտնականը նշեց, որ այսօր շատ տխուր է իրավիճակը. «Տիգրան Մեծի ժամանակ գիտեմ, որ ծովից ծով Հայաստան կար, մինչեւ Միջերկրական ծով էր հասնում Հայաստանի տարածքը, պատմության ընթացքում անընդհատ Հայաստանի տարածքը կրճատվել է եւ վերջին ցնցումը շատ ծանր է: Դուք ունեք շատ ուժեղ սփյուռք, որը կարող է կարեւոր ներուժ ունենալ այս հարցում, բայց այս վերջին ցնցումը շատ ծանր է: Ինձ համար ցավոտ է, որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում: Մեկ այլ փաստ էլ է ինձ համար ցավոտ. հայ մշակույթը շատ լայն տարածում ունի, մինչեւ Երուսաղեմ հասնում է, իսկ մենք տեսնում ենք, որ Երուսաղեմն էլ է տարածքի կրճատում ունենում, փոքր Երուսաղեմ է դառնում:  Իմ մասնագիտությունը վերաբերում է ռիսկերին ու անորոշություններին: Այսօր շատ ծանր է, երբ մենք ականատես ենք լինում էթնիկ զտմանը: Ի՞նչ կարելի է անել՝ միգուցե պետք է ավելի շատ իրազեկել աշխարհին, որ իր աչքի առջեւ այսպիսի ողբերգական իրավիճակ է տեղի ունենում»:

Նա նշեց, որ եթե անհատներն ունենում են ընկերներ, երկրները չունեն ընկերներ. «Պետք է ավելի զգույշ ընտրել այն ընկերներին, որն ունեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930