ԱԺ նիստում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Առաջադրվել են Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի, Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Սերգեյ Մարաբյանին ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը դիտողություն արեց, որ մյուս երկու թեկնածուները չեն եկել ԱԺ, իսկ դա անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ, արդեն որերորդ անգամ է, ԲԴԽ-ն պետք է հետեւություն անի: Անդրեասյանը պատասխանեց. «Արդարացի եք, մենք ինքներս անհարմար ենք զգում նման իրավիճակի համար: Ես հայցում եմ ԱԺ-ի ներողամտությունը ե՛ւ իմ, ե՛ւ թեկնածուների անունից»:

Կարդացեք նաև
Երբ Կարեն Անդրեասյանն ասաց, որ Վճռաբեկի դատավորի թափուր տեղի համար դիմելիության խնդիր կա, 3 տեղ համար 3 դիմում ունեն ու ըստ էության՝ ընտրության հնարավորություն չկա, ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց. «Եթե մեր դատավորները չեն ցանկանում դատավոր լինել, նրանք պետք է մասսայաբար դիմումներ գրեին եւ հեռանային, առաջխաղացման ձգտումը տրամաբանական պետք է լիներ, ինչ-որ խնդիր կա, ինչի՞ չեն ուզում»:
Կարեն Անդրեասյանը բացատրեց, որ դա շատ վտանգավոր առաջարկ է՝ դիմում գրեք եւ հեռացեք, որովհետեւ դատավորներ կան, որոնց եթե խնդրեն էլ, չեն գնա Վճռաբեկ, մարդու բնույթի հետ է կապված, իրենց պրակտիկ գործունեության:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































